211652_close_icon
views-count9008 դիտում article-date 22:56 09-01-2018

Զինեդին Զիդան. Թույլ չեմ տա իմ խաղացողների վրա կեղտ շպրտել

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է այս մրցաշրջանում թիմի մրցելույթներին: «Ես այն մարդկանցից չեմ, որը թույլ կտա 2-3 խաղացողի վրա կեղտ շպրտել, եթե ինչ որ բան այնպես չէ: Մենք բոլորս միասին ենք: Բոլորս էլ պատասխանատու ենք արդյունքի համար, և ես՝ որպես մարզիչ, առաջին հերթին: Մենք երկու հրաշալի տարի ենք ունեցել, այդ մասին չպետք է մոռանալ: Մենք չենք ապրելու անցյալով, սակայն չպետք է նաև հրաժարվենք արածից: Չեմ պատրաստվում պատմել ձեզ, թե ինչի մասին ենք խոսել ղեկավարության հետ, սակայն դրանք բանակցություններ են, որոնք կարող են տեղի ունենալ ցանկացած թիմում: Դուք կարող եք ասել, թե մենք ճգնաժամի մեջ ենք: Բայց մենք ցանկանում ենք ճիշտ լուծումներ գտնել: Ցանկանում եմ հստակ արտահայտվել. ես նոր խաղացողներ չեմ ցանկանում: Տեսնենք,թե ինչ կլինի մրցաշրջանի վերջում: Այնուհետև մենք կկարողանանք ամեն ինչ վերլուծել, և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կլինեն», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր