211652_close_icon
views-count6171 դիտում article-date 16:11 09-01-2018

Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է մնացել Զիդանից

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տարաձայնություններ ունեն Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային ձեռք բերելու հարցում: Զիդանին բավարարում են իր տրամադրության տակ գտնվող դարպասապահներ Կեյլոր Նավասն ու Կիկո Կասիլյան, ինչի մասին ֆրանսիացին բազմիցս ասել է թե ասուլիսներում, թե՝ անձամբ Պերեսին: «Ռեալի» նախագահը դժգոհ է մնացել, որ Զիդանն իրեն թույլ է տալիս մամուլում անդրադառնալ տրանսֆերին, որը մեծ հավանականությամբ կկայանա: Բացի այդ, Կեպան երեք շաբաթ բաց կթողնի՝ վիրահատությունից հետո առաջացած բարդություններից հետո, ինչը հետաձգում է տրանսֆերը: «Ռեալը» ակտիվացնելու հրաժարագնի կետը, որը կազմում է 20 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր