211652_close_icon
views-count9498 դիտում article-date 15:25 09-01-2018

Հարություն Խաչատրյանը` Փարաջանովի մասին. «Նա վտանգավոր մարդ էր` իր կրոնով կամ անկրոնությամբ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am

Հունվարի 9-ին` Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, նրա արվեստի գնահատողները, կինոգործիչներ, արվեստաբաններ եւ քաղաքացիներ այցելել էին մեծ արվեստագետի շիրիմին, գրում է [url=http://www.aravot.am/2018/01/09/930164/]Aravot.am[/url]-ը։ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, խոսելով Փարաջանովի մասին, նշեց. «Պատկերացրեք մի հրեշտակ, մի ազատություն, մի անկախություն, հանկարծ հայտնվում է Խորհրդային Միությունում` դաժան, չար, բռնակալ, եւ նա պետք է ստեղծագործի այդ պայմաններում: Եթե միայն ստեղծագործող լիներ, թույլ կտային նկարել, հատկապես Փարաջանովի առաջին ֆիլմերը ոչ մի վտանգ չէին ներկայացնում իրենցից: Բայց Փարաջանովն արդեն իր ապրելաձեւով, մտածողությամբ, խոսքերով ու ելույթներով շատ վտանգավոր մարդ էր: Նրա ֆիլմերի մեջ վտանգավորություն չկար, ուղղակի կար մտածողության անկախություն, արվեստի հոգու անկախություն: Խորհրդային Միությանն անհանգստացնում էր հենց ինքը, իր մտածողությունը, դրա համար խորհրդային միությունը չէր կարողանում տանել նրան, չէր ընդունում իրենց օրենքը, կրոնը կամ անկրոնությունը, դրա համար էլ նրան տրված չէր շատ նկարել։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/01/09/930164/]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր