211652_close_icon
views-count7286 դիտում article-date 14:46 09-01-2018

CIES. Նեյմարը աշխարհի ամենաթանկ խաղացողն է. Ռոնալդուն 49-րդն է

CIES Football Observatory հետազոտական կենտրոնը ներկայացրել է թոփ-5 լիգաների ֆուտբոլիստների արժեքը: Հետազոտության ժամանակ հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ֆուտբոլիստի տարիքը, խաղային դիրքը, պայմանագրի ժամկետը, ակումբում և հավաքականում մրցելույթները: Վարկանիշի առաջատար է դարձել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը: «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն ընդամենը 49-րդն է: Ամենաթանկ խաղացողների տասնյակը. 1. Նեյմար (ՊՍԺ) – 213 մլն եվրո 2. Լիոնել Մեսի («Բարսելոնա») – 202,2 3. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 194,7 4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 194,7 5. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 174,6 6. Դելե Ալի («Տոտենհեմ») – 171,3 7. Կևին դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի») – 167,8 8. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ») – 164,8 9. Անտուան Գրիզման («Ատլետիկո») – 150,2 10. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 147,5 ... 49. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 80,4

Նմանատիպ նյութեր