211652_close_icon
views-count8431 դիտում article-date 13:55 09-01-2018

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մեկնեց Դուբայ

«Մանչեսթեր Յունայթեդը» մեկ շաբաթով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ուսումնամարզական հավաքի: Մանկունյանցիների հետ Դուբայ է մեկնել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հավաքի վերաբերյալ նշել է հետևյալը. «Մենք պետք է վերականգնենք ուժերը: Միևնույն ժամանակ պետք է մարզվել, քանի որ նման խելահեղ ռեժիմում մենք ժամանակ չունեինք որոշ դրվագներ շտկելու համար: Ամբողջ ժամանակը գնում էր խաղերից հետո ուժերը վերականգնելուն, ուղևորություններին և հաջորդ խաղերին նախապատրաստվելով: Մենք մեկ շաբաթ ունենք, որպեսզի վնասվածք ունեցողները ապաքինվեն, հոգնած խաղացողները ուժ հավաքեն, ինչպես նաև՝ որոշ տեխնիկական դետալներ հղկենք, կարծում է մրցաշրջանի երկրորդ հատվածի համար դա օգտակար կլինի», ասել է պորտուգալացին: Նշենք, որ ԱՊԼ-ում հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի հունվարի 15-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Սթոք Սիթիին»:

Նմանատիպ նյութեր