4750 դիտում
13:22 09-01-2018
Արդյունքների ամփոփում. Լիբանանյան գործարար առաքելությունից հետո նոր ներդրումներ են սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունն ամփոփել է լիբանանյան գործարար առաքելության արդյունքներն, ըստ որոնց, նոր ներդրումների և Հայաստանում արտադրություններ հիմնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել.
Այցը տեղի է ունեցել 2017-ի դեկտեմբերի 12-15-ը։
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը և «MALIA Group» ընկերությունը հաջող բանակցություններից հետո արդեն փաստաթուղթ են ստորագրել։ Լիբանանյան ընկերությունը որոշել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում գործող ստարտափերին ծրագրային ապահովման, տեխնոլոգիական լուծումների պատվերներ տալ և վստահել առկա լուծումների սպասարկումը։
Մի քանի այլ պայմանավորվածություններ բանակցությունների կամ քննարկումների փուլում են։ «Tony’s food» ընկերությունը նպատակադրվել է սննդի կիսաֆաբրիկատների համատեղ արտադրություն հիմնել Հայաստանում՝ ռուսական շուկա արտահանելու նպատակով։
«Meptico» ընկերությունը քաղցրավենիքի և խմորեղենի արտադրության համար նախատեսված սննդային հավելումների, փոշիների արտադրություն հիմնելու ծրագիր է կազմել՝ նույնպես ռուսական շուկա արտահանելու նպատակով։
Քննարկումների փուլում է «Mike sports» ընկերության՝ Հայաստանում սպորտային հագուստի և պարագաների արտադրություն սկսելու ծրագիրը։ «Management and Development International Company»-ն նպատակ ունի ներդրումներ կատարել ՀԶՀ-ի մշակած նախագծերում։
Արտաշատում լիբանանյան «Bycop home textiles» ընկերությունն արդեն հիմնում է տեքստիլի արտադրություն (բիզնես ծրագիրն այցի հետ կապված չէ), որի ընթացքում ՀԶՀ թիմը խոստացել է աջակցել հետսպասարկման իր ամբողջ գործիքակազմով։
Տեսանյութն առանց լուսագրերի՝ https://goo.gl/yqv4p9 :
[b]Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
738 դիտում
16:17 02-07-2022
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մանրամասներ է ներկայացրել Արցախում փաստահավաք առաքելությունից
1874 դիտում
21:22 06-03-2018
Շարունակվում է հետևողական աշխատանքը հայ-լիբանանյան գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ
Այս բաժնից
781 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
775 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
559 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան