211652_close_icon
views-count4986 դիտում article-date 10:48 09-01-2018

Սունդուկյանի թատրոնի հարակից այգում հերթական էլիտար շենքն են կառուցում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Էլիտար շենքերի պահանջարկի պակաս չկա։ Եվ «էլիտար» բնակիչների պահանջը բավարարելու համար շենքերը կառուցվում են կանաչ տարածքների հաշվին։ Սունդուկյանի թատրոնի հետնամասում՝ այգում, ոսկու շուկայի հարևանությամբ, հերթական էլիտարն է վեր խոյանում։ Շինարարական տեխնիկայի համար Խորենացի փողոցի կողմից և այգու միջով մատղաշ ծառերի հաշվին ճանապարհ է բացվել։ Այստեղ արդեն բազմաբնակարան որերորդ շենքն է կառուցվում։ Դատելով շին հրապարակից՝ այս տարածքում ևս մեկ շենքի ծրագրեր էլ կան։ Եվ որքան քաղաքային իշխանությունները կոկորդ պատռեն, թե կանաչ տարածքների հաշվին շինարարություն անելու մշակույթին վերջ են դրել, նրանց տված շինթույլատվությունները հակառակի մասին են փաստում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր