9651 դիտում
09:42 09-01-2018
Հունվարի 4-ին Արցախում ականի պայթյունից 2 զինծառայող է վիրավորվել․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ի տեղեկություններով՝ հունվարի 4-ին Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունից երկու զինծառայող է վիրավորում ստացել:
Այս դեպքի մասին Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել: Տեղեկացանք, որ զինծառայողներից մեկը գտնվում է Ստեփանակերտի հոսպիտալում, նրա աջ ոտքն անդամահատել են, վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Մյուս զինծառայողին երեկ տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, անդամահատել են նրա ձախ ոտքը: Նրա անունը չենք նշում հոր խնդրանքով: Զինծառայողի հայրը մեր զրույցում նշեց, որ այս պահին որդու վիճակը կայուն ծանր է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Նա ասաց, որ դեպքից իրեն այս պահին մանրամասներ հայտնի չեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9368 դիտում
09:48 29-08-2014
Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել
6083 դիտում
11:13 05-09-2014
Ականի պայթյունից 47-ամյա զինծառայող է վիրավորվել
5607 դիտում
12:48 31-03-2016
Առաջնագծում ականի պայթյունից 19-ամյա զինծառայող է վիրավորվել
Այս բաժնից
22072 դիտում
18:45 22-04-2024
Այսպիսի «Вoлга» մեր օրերում դուք հաստատ չեք տեսել․ նրա փայլից կուրացել է անգամ «յաշիկը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4985 դիտում
16:17 20-04-2024
Ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա, ամեն ինչից տեղյակ եք լինելու․ ՆԳ նախարարը՝ տավուշցիներին