211652_close_icon
views-count7028 դիտում article-date 08:44 09-01-2018

Գագիկ Հարությունյանին ցույց են տվել իր տեղը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահի պաշտոնը լքելուց հետո ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու Գագիկ Հարությունյանը: «Ժամանակ»-ի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ նա նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Ապրիլի 9-ից ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ ստեղծվելու է 10 անդամից կազմված Բարձրագույն դատական խորհուրդ, «որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը»: Այս խորհրդի անդամներն ընտրվում են 5 տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր