211652_close_icon
views-count13155 դիտում article-date 22:32 08-01-2018

ԱՄՆ հյուսիս-արևելքում և Կանադայում ռեկորդային ցրտերից զոհերի թիվը հասել է 21-ի

ԱՄՆ հյուսիս-արևելքում և Կանադայում ռեկորդային ցրտեր են: Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա, Տեխաս, Կենտուկի, Վիսկոնսին նահանգներում դրանք առավել ուժեղ են: Զոհերի թիվը հասել է 21-ի: Օդերևութաբանները կարծում են, որ մոտ ժամանակներս եղանակը չի տաքանալու: Նրանց կանխատեսումների համաձայն՝ ԱՄՆ հյուսիս-արևելյան հատվածում նոր փոթորիկ կլինի, որի հետևանքով եղանակն էլ ավելի կցրտի: Ջերմաստիճանը կարող է նվազել մինչև -30 աստիճան: Այս մասին հաղորդում է CNN-ը: Ցրտերի և ձյան պատճառով հետաձգվել է ավելի քան հազար ավիաթռիչք: Տասնյակ հազարավոր տներ առանց էլեկտրականության են մնացել ուժգին քամու պատճառով: Փակվել են հարյուրավոր դպրոցներ: Էներգետիկ ընկերությունները բնակիչներին խորհուրդ են տալիս ջեռուցման անջատման դեպքում լքել իրենց տներն ու այլ ապաստան գտնել: Քաղաքներից շատերի փողոցները սառույցով են պատված: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ եղանակը կտաքանա միայն այս շաբաթվա կեսերին: [url=https://jam-news.net/?p=79413&lang=hy]JAMNEWS[/url]

Նմանատիպ նյութեր