211652_close_icon
views-count119041 դիտում article-date 19:15 08-01-2018

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու վնասազերծվել է Լոռու մարզում ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվող վանաձորցի «Յոժը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները՝ գխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել են 2017 թ.-ի օգոստոսից հետախուզման մեջ գտնվող, Վանաձորում քրեական անցյալով հայտնի, «Յոժ» մականվամբ 36-ամյա Արման Շահինյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2017 թ.-ի օգոստոսի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 64 շենքի դիմաց իր մոտ եղած հրազենով կրակել էր Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքին առջևում նստած, Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդմոն Հարությունյանի վրա: Է. Հարությունյանը որովայնի շրջանում ստացել էր հրազենային վնասվածքներ, իսկ Յոժը դիմել էր փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չէր հասցրել, իսկ Է. Հարությունյանը տեղափոխվել էր Վանաձոր բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների շնորհիվ հնարավոր էր եղել փրկել նրա կյանքը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ խմբում ներգրավված քննիչի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները գործել են պրոֆեսիոնալ ձևի, քանի որ չէր բացառվում, որ Յոժի մոտ լիներ հրազեն, ինչը նա գործի կդներ: Ա. Շահինյանը տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/14/1074765/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձորի բժշկական կենտրոն էր մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի: Վիրավորը, ով հրազենային վնասվածքներով էր ՝ վերակենդանացման բաժանմունքում էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցից: Ժամանել էին Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին դեպքի հանգամանքները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվածը Վանաձորում հայտնի «Լոլոյի Էդո» մականվամբ՝ 31-ամյա Էդմոն Հարությունյանն էր: [b]Վանաձորցի Յոժ մականվամբ հետախուզման մեջ գտնվող, 36-ամյա Արման Շահինյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0286017001515424901628111.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր