211652_close_icon
views-count7439 դիտում article-date 18:52 08-01-2018

ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չորրորդ տեղն է զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հունվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում: Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2797 միավոր է, ինչը ութ կետով պակաս է նախորդ ցուցանիշից: Հայաստանի ներկայացուցիչներից հարյուր լավագույնների մեջ են Գաբրիել Սարգսյանը (67-րդ տեղ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ, 2667) և Հրանտ Մելքումյանը (97-րդ, 2654): Լավագույն եռյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2834), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2811) և Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան, 2804): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 54-րդ տեղը (2413), Լիլիթ Մկրտչյանը՝ 85-րդը (2378):

Նմանատիպ նյութեր