211652_close_icon
views-count15193 դիտում article-date 14:35 08-01-2018

ՌԴ Կրասնոդարի երկրամասում կազակ ատամանը 2 հայի է սպանել

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Լադոժսկայա բնակավայրի «Օգոնյոկ» սրճարանում ինքնաձիգով զինված տղամարդը սպանել է տեղի հայկական համայնքի երկու ներկայացուցիչների՝ Ռոման Սիրակոսյանին և Արտյոմ Միրզոյանին, ինչպես նաև երկրամասի գնչուական համայնքից Նիկոլայ Կուզմենկոյին։ Այդմասին հայտնում է [url=https://rusarminfo.ru/2018/01/08/kazachij-ataman-zastrelil-dvoix-armyan-iz-obshhiny-krasnodarskogo-kraya/]rusarminfo.ru[/url]-ն: 3 տղամարդկանց սպանության կասկածյալին ձերբակալել են տաք հետքերով։ Պարզվել է, որ վերջինը կազակների համայնքի ատաման, 33-ամյա Ալեքսանդր Սիտավիչուսն է: «Ясно»-ի փոխանցմամբ՝ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին տեղի ունեցած միջադեպից հետո իրավիճակը սրվել է, ինչի հետ կապված՝ Ուստ-Լաբինսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Արտյուշչենկոն հանդիպել է հայ և գնչուական համանքների ներկայացուցիչների հեը և քննարկել միջէթնիկ թշնամությունը կանխելու միջոցառումներ։ Ա. Սիտավիչուսը ներկա պահին գտնվում է մեկուսարանում։ Ընթանում է հետաքննություն։

Նմանատիպ նյութեր