211652_close_icon
views-count23364 դիտում article-date 13:28 08-01-2018

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր է տեղադրելու

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոսել է Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարակական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների մասին, հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/01/08/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6/120224]ermenihaber.am[/url] կայքը։ Ըստ «Borsagundem» լրատվական կայքի՝ Սոյլուի խոսքերով, այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանին կառուցվող 144 կմ-անոց պատի գրեթե կեսը կառուցված է: Նախարարը շեշտել է, որ նշյալ պատը պետք է կանխի ապօրինի սահմանահատումները, ինչպես նաև ահաբեկիչների մուտքը իրենց երկիր: Անդրադառնալով հայ-թուրքական և թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումներին՝ նա տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է այնտեղ տեղադրել էլեկտրոնային համակարգեր: Ամբողջությամբ կրդացեք սկզբնաղբյուր [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/01/08/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6/120224]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր