211652_close_icon
views-count13811 դիտում article-date 12:23 08-01-2018

Չինաստանի ափերի մոտ վթարված իրանական նավթային տանկերը կարող է պայթել. մասնագետներ

Չինաստանի ափերի մոտ Պանամայի դրոշով Sanchi իրանական տանկերի և Հոնկոնգի դրոշով CF CRYSTAL բեռնատար նավի բախման հետևանքով հրդեհ է բռնկվել իրանական տանկերում, որը կարող է կամ պայթել, կամ խորտակվել, հաղորդել է Չինաստանի պետական հեռուստաալիքը՝ հղում անելով փորձագետների խմբին, ովքեր աշխատում են դեպքի վայրում։ Միջազգային որոնողական խմբին է միացել ամերիկյան ռազմանավ, սակայն առայժմ նրանց չի հաջողվում գտնել նավթային տանկերի անհետ կորած 32 անդամներին։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ մասշտաբի կլինի նավթի արտահոսքը և ինչ վնաս կհասցնի այն էկոլոգիային, սակայն նշվում է, որ այն 1991 թվականից մինչ այսօր ամենախոշոր վթարն է։ CF CRYSTAL-ի անձնակազմի 21 անդամները փրկվել են։

Նմանատիպ նյութեր