211652_close_icon
views-count22968 դիտում article-date 21:15 07-01-2018

«Բորուսիայի» ներկայացուցիչները Մխիթարյանի հարցով հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ

Դորտմունդի «Բորուսիան» կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցի վերաբերյալ: Գերմանական ակումբի պատվիրակությունն արդեն հանդիպում է ունեցել հայ ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: Ըստ գերմանական լրատվամիջոցների, Մխիթարյանի՝ «Բորուսիա» վերադառնալու ճանապարհին միակ խոչընդոտը նրա բարձր աշխատավարձն է: Գերմանացիները չեն ցանկանում Մխիթարյանին վճարել տարեկան ավելի քան 12 մլն եվրո, ինչպես՝ անգլիական ակումբում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը այս մրցաշրջանում երկար ժամանակ դուրս է մնացել «կարմիր սատանաների» հիմնական կազմից:

Նմանատիպ նյութեր