211652_close_icon
views-count31683 դիտում article-date 20:02 07-01-2018

Լոռու մարզում բախվել են «Opel Zafira»-ն և ՎԱԶ-2107-ը. ժամանել են վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Տաշիր-Նորաշեն ավտոճանապարհին՝ Նորաշենի վարչական տարածքում, բախվել են Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչներ Արմեն Դավոյանի վարած Վազ-2107 մակնիշի 34 AN 065 համարանիշի և Աղվան Կավալյանի վարած «Opel Zafira» մակնիշի 21 VN 001 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր