211652_close_icon
views-count61047 դիտում article-date 19:40 07-01-2018

Վախճանվել է «Եվրատեսիլի» հաղթողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը վախճանվել է 70 տարեկան հասակում: Մահվան պատճառը քաղցկեղն էր, որի դեմ նա երկու տարի պայքարում էր: Գալը Փարիզի հիվանդանոցներից մեկն էր տեղափոխվել 2017-ի դեկտեմբերի կեսերին: Գալը երաժշտական կարիերան սկսել է 1963 թվականին, երբ նա 16 տարեկան էր: 2 տարի անց՝ ներկայացնելով Լյուքսեմբուրգը, նա հաղթեց «Եվրատեսիլի» երգի մրցույթում՝ կատարելով Poupée de cire, poupée de son ստեղծագործությունը: Նա երկար տարիներ համագործակցում էր Սերժ Գենսբուրգի և Միշել Բերժեի հետ: 2017թ. մայիսին արժանացել է Պատվո Լեգեոնի շքանշանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր