211652_close_icon
views-count14084 դիտում article-date 17:44 07-01-2018

Յուրաքանչյուրը, ով նվիրվածությամբ շտապում է աշխատավայր՝ արդար ծառայությամբ վաստակելու իր ընտանիքի ապրուստը, արժանի է դրվատանքի․ Դավիթ Հարությունյան. iravaban.net

[color=#EF2929]Իրավաբան.net[/color]-ի տոնական հարցերին պատասխանում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը: –Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: Ձեռքբերումներն ու բացթողումները սերտ հարաբերակցվում են և մարմնավորում են առօրյա հաջողություններն ու հոգսերը: Հաջողությունն ու հոգսը իր հերթին չի չափվում տարվա կտրվածքով: Հավանաբար, ճիշտ է ասել՝ ևս մեկ տարի էլ անցավ: –Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը: -Առանձնացնել կարող եմ շատերին տարբեր ոլորտներում և մասնագիտություններում: Յուրաքանաչյուր ոք, ով ամեն լուսաբացին զարթնում է և մեծ հպարտությամբ ու նվիրվածությամբ շտապում է աշխատավայր՝ արդար ծառայությամբ վաստակելու իր ընտանիքի ապրուստը, արժանի է դրվատանքի: –Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի, դատական կամ իրավական ակտեր) : Որևէ զավեշտալի գործ կամ իրավական ակտ չեմ մտահապահում: Սակայն, կկիսվեմ մի զավեշտալի դրվագի մասին, որի ականատեսն էի վերջերս կայացած միջտարածաշրջանային մասնագիտական կոնֆերանսին: Այսպես, դատական համակարգի միջազգային փորձի փոխանակման ժամանակ մեզ հետ հարաբերական զինադադարի մեջ գտնվող մասնակից պետության ներկայացուցիչը ներկաներին քաջալերում էր անցնել իրենց երկրում արդեն իսկ գործարկված էլեկտրոնային արդարադատության, սակայն երբ ներկայացվեց ամբողջ նկարագրությունը, պարզվեց, որ իրականում խոսքը ոչ թե էլեկտրոնային արդարադատության, այլ ընդամենը Հայաստանում և մասնակից այլ պետություններում վաղուց գործարկվող «Դատալեքս» և դրան նման ծրագրի մասին է, ինչը մասնակիցների մոտ բուռն ծիծաղ առաջացրեց: Եվ, հյուրընկալող երկրի Գերագույն դատարանի նախագահը մեծ խանդավառությամբ բարձրախոսով հորդորեց մեր հարևաններին չխառնել «էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը» «էլեկտրոնային արդարադատության» հետ: -Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն): -Ցավոք, թե հուրախություն, բայց զարմանալու առիթներ քիչ են լինում։ -Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան: -Չէի ցանկանա Ձմեռ պապիկի հեքաթային կերպարը որևէ այլ կերպարի կամ պաշտոնի ներքո պատկերացնել: Ձմեռ պապիկը առանց այն էլ շատ զբաղված է փոքրիկների անթիվ երազանքներն իրականացնելու հաճելի գործով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/179432.html © [color=#EF2929]iravaban.net կայք[/color]

Նմանատիպ նյութեր