211652_close_icon
views-count24570 դիտում article-date 14:55 07-01-2018

Իրանում ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը. Al-Quds Al-Arabi

Իրանի իշխանությունները ձերբակալել են երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին: 61-ամյա Ահմադինեջադը ձերբակալվել է դեկտեմբերի վերջում սկսված փողոցային ցույցերին աջակցելու և հրահրելու համար, հայտնում է արաբական Al-Quds Al-Arabi Ձերբակալման հիմնավորումների թվում նշվում է այն, որ երկրի նախկին ղեկավարն այցելել է Բուշեր քաղաք, որտեղ բնակիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, թե իշխանություններին չեն մտահոգում սովորական մարդկանց խնդիրները: Նա մեղադրել էր նախագահ Հասան Ռոուհանիի կառավարությանը երկիրը պրոֆեսիոնալ կառավարելու անկարողության համար: Հիշեցնենք, որ Իրանում գների աճի պատճառով դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր սկսվեցին երկրի ողջ տարածքում, որոշ քաղաքներում բախումներ եղան, որոնց ընթացքում զոհվել է 20 մարդ, ձերբակալվեց ավելի քան 450 ցուցարար: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ հանրահավաքները պայմանավորված էին ոչ միայն ներքին խնդիրներով, այլ նաև հրահրվել էին այլ երկրների կողմից:

Նմանատիպ նյութեր