211652_close_icon
views-count67009 դիտում article-date 10:17 07-01-2018

Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագի և Ջրօրհներքի արարողություն. Խաչքավորը նորից ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 6-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ և Ջրօրհներքի արարողություն, որը վարեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրությանը ներկայացվեց այս տարվա եկեղեցու Խաչքավորը, որը հերթական անգամ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր: Ավանդույթի համաձայն՝ Խաչը ևս մեկ անգամ հանձնվեց Խաչքավորին, որպեսզի նա իր մոտ պահի: Ապա կատարվեց ծոմ պահողների մեղքերի թողության արարողություն, այնուհետև՝ մատաղի արարողակարգը, որից հետո մատաղ բաժանվեց: Օրհնված ջուրը, ինչպես նաև գինին ու մատաղը քաղաքացիները համտեսեցին և ավանդույթի համաձայն՝ իրենց տները տարան: Տեր Հեթում քահանա Թարվերդյանը հույս հայտնեց, որ Խաչքավորը այս տարի նույնպես կաջակցի եկեղեցուն, առկա խնդիրների լուծմանը, ի շահ եկեղեցու բարօրությանը և կլինի եկեղեցու կողքին: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր