211652_close_icon
views-count12305 դիտում article-date 09:53 07-01-2018

Ժոզե Մոուրինյո. Ես ներողություն եմ խնդրել Մխիթարյանից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պարզաբանել է, թե ինչու է Անգլիայի Գավաթի խաղարկության 3-րդ փուլում՝ «Դերբի Քաունթիի» հետ խաղի (2:0) ընդմիջմանը փոխարինել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Մխիթարյանին փոխարինելը արդարացի չէր. այդ մասին ես նրան ասացի ընդմիջմանը: Ինձ իմ արածը դուր չեկավ: Հենրիխը արժանի չէր դրան: Նա լավ էր խաղում: Նա մի քանի փոխանցում կատարելիս սխալվեց, սակայն լավ էր գործում թիմին արագություն էր հաղորդում: Ես զգում էի, որ Ռեշֆորդը չի խփի, որոշեցի Լուկակին մտցնել, այդ իսկ պատճառով ստիպված էի զոհաբերել այլ խաղացողի: Միկին հենց այն խաղացողն էր, որին զոհաբերեցի, սակայն սովորաբար ես այդպես չեմ վարվում: Այս անգամ այդպես արեցի ու Մխիթարյանից ներողություն խնդրեցի այլ մարդկանց աչքի առջև, քանի որ նա դրան արժանի չէր», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր