211652_close_icon
views-count11608 դիտում article-date 22:30 06-01-2018

Էստոնիայի արդարադատության նախարարը չի բացառում, որ Տալինում խորհրդային հուշահամալիրը կքանդվի

Էստոնիայի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն չի բացառում, Տալինի Մարյամյաե բլրի վրա խորհրդային հուշահամալիրը մասամբ կապամոնտաժվի, դրա փլուզումը կանխելու համար: Հաղորդում է [url=https://ria.ru/world/20180106/1512194461.html?referrer_block=index_main_5]ria.ru[/url]-ն: «Հուշահամալիրից խորհրդային տարրերը հեռացնելու հարցը պետք է քննել: Հարցն այն է, որ հուշահամալիրը պետք է անվտանգ լինի, և եթե անհրաժեշտ է, ապա պետք է ամրացնել կամ քանդել»,- ասել է Ռեյնսալուն ռադիոեթերում: Արդարադատության նախարարության հանձնարարությամբ կատարված ուսումնասիրության համաձայն, «Մարյամյաե» հուշահամալիրն անվտանգ դարձնելու համար կպահանջվի մոտ մեկ միլիոն եվրո: Հուշահամալիրը բաղկացած է մի քանի հուշարձաններից:

Նմանատիպ նյութեր