211652_close_icon
views-count47500 դիտում article-date 21:54 06-01-2018

Խոշոր ավտովթար Սպիտակ - Գյումրի ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու 07-ը. վերջինը կողաշրջվելով հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հունվարի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Սպիտակ - Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 CC 185 համարանիշի և Vaz 2107 մակնիշի 35 FՕ 131 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 5 մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Սպիտակի հիվանդանոցի բուժանձնակազմը: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի թիվ 3-րդ խումբը, խմբի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և սահամանազատել տարածքը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Խառատյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: [b]Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր