211652_close_icon
views-count8241 դիտում article-date 18:26 06-01-2018

Վուլֆը հորինել է պատմություններ՝ վաճառելու իր ձանձրալի և կեղծ գիրքը. Թրամփ

«Կրակ և կատաղություն. Սպիտակ տան ներսում Թրամփի օրոք» գրքի բացահայտումները կարող են հանգեցնել Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալուն: Այսպիսի կարծիք է հայտնել գրքի հեղինակ, լրագրող Մայքլ Վուլֆը: Այս մասին նա հայտարարել է BBC- ին տված [url=http://www.bbc.co.uk/programmes/p05sz4jw]հարցազրույցում[/url], որը հրապարակվել է այսօր՝ հունվարի 6-ին: Գրքում հեղինակի զրուցակիցների տեղեկությունները այնպիսի լույսի ներքո են ներկայացնում Թրամփին, որ տպավորություն է ստեղծվում, թե նա անկարող է կատարել նախագահի պարտականությունները,- նշել է լրագրողը: Հաղորդում է [url=http://www.dw.com/ru/автор-книги-про-трампа-рассказал-о-ее-главном-эффекте/a-42047792]Deutsche Welle[/url]-ն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը [url=http://edition.cnn.com/2018/01/05/politics/tillerson-trump-mental-fitness/index.html]CNN[/url]-ին տված հարցազրույցում ասել է, որ «երբեք կասկածի տակ չի դրել» Թրամփի մտավոր և առողջական պատրաստվածությունը նախագահի պարտականությունների կատարման առումով: Թրամփը գրքի հեղինակին «լիակատար ձախողակ» է անվանել: Վուլֆը «հորինել է պատմություններ վաճառելու իր ձանձրալի և կեղծ գիրքը», - գրել է ԱՄՆ-ի նախագահը Twitter-ում: Թրամփի կնոջ Մելանյայի ներկայացուցիչն, իր հերթին, գիրքն անվանել է «բուլվարային թերթ խոշոր ֆորմատով, որը տարածում է կեղծ հայտարարություններ եւ բացարձակ հորինվածքներ»: Գիրքը վաճառքի է հանվել հունվարի 5-ին: Դիտորդները նշում են, որ Վուլֆին տեղեկություններ տրամադրողներից շատերը հետաքրքրված են Թրամփի և նրա ընտանիքի վարկաբեկմամբ:

Նմանատիպ նյութեր