211652_close_icon
views-count18852 դիտում article-date 17:40 06-01-2018

Աշխարհի առաջին քրիտոնյա պետությունը. BBC-ն անդրադարձել է Հայաստանին

BBC Travel-ն ընդարձակ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ [url=http://www.bbc.com/travel/story/20170330-the-worlds-first-christian-country]հոդվածը[/url] վերնագրելով «Աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը»: Հոդվածում նկարագրվում է Հայաստանում քրիստոնեության տարածման և պետական կրոն հռչակելու, Հայաստանի մշակույթի, ճարտարապետության, ավանդույթների մասին: Նշվում է, որ Հայ Առաքելական եկեղեցին ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկն է, որը տարբերվում է բյուզանդական ուղղափառությունից և հռոմեական կաթոլիկությունից: Ամանորը նշվում է հունվարի 6-ին: Հայաստանում իրենց եկեղեցու հիմնադիրներ համարում են Սուրբ առաքյալներ Թադեոսին և Բարդուղիմեոսին (որոնք քարոզել են այստեղ և այստեղ նահատակվել): Այսօր հայերի 95%-ը քրիստոնյա է, և երկրի պատմությունն ապրում է հին հուշարձաններում: BBC-ն առանձին ներկայացնում է Գառնիի տաճարը, Էջմիածնի տաճարն ու եկեղեցիները, Խոր Վիրապը, Գեղարդի վանքը, Եղեգիսի Սուրբ Զորաց եկեղեցին, խաչքարերը, Քարահունջ համալիրը:

Նմանատիպ նյութեր