Օրվա բոցը. իմ «սալյուտ»-ը քո «սալյուտ»-ին վնաս չի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով Ամանորի նախօրեին և դրանից հետո հանրապետությունում «սալյուտ տրաքացնելու» արդյունքում եղել են դեպքեր, երբ այն պայթեցնողները մարմնական վնասվածքներ են ստացել: Բարեբախտաբար զոհեր չեն եղել: Վիրավորների մեծ մասը եղել են երեխաներ, ովքեր հրավառությամբ զբաղվել են ծնողներից թաքուն:
Երևանում երիտասարդները նույնպես ոգևորվում են իրենց կողմից պայթեցրաց «սալյուտ»-ներով, բայց որ երիտասարդի կողմից պայթեցված «սալյուտ»-ը պատուհաս կդառնար իր համար, երևի նա չգիտեր: Բարեբախտաբար երիտասարդը թեթև վնասվածքներ է ստացել դեմքի և ձեռքի մատերի շրջանում:
[color=#EF2929]
SHAMSHYAN.com[/color]-ը բոլոր վիրավորներին՝ այդ թվում նաև նշված տեսանյութի հերոսին, ցանկանում է առողջություն ու վստահ է, որ հետագա տարիներին եթե ցանկություն կունենան հերթական անգամ «սալյուտ տրաքացնելու», զգոնություն կցուցաբերն ու կիմանան, որ «պապն ամեն անգամ փլավ չի ուտի»: