211652_close_icon
views-count9808 դիտում article-date 13:48 06-01-2018

Իրանն ու ՌԴ քննադատել են ԱՄՆ–ին Իրանի ցույցերը «խիզախ մարդկանց հզոր ելույթ» անվանելու համար

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չարաշահում է խորհրդի մշտական անդամի իր լիազորությունները: Ռուսաստանի ներկայացուցիչը նույնպես քննադատել է ԱՄՆ-ին Իրանի ցույցերի կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու համար, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-42587358]BBC[/url]-ն: «Այսօր, ցավոք, մենք հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է ԱՄՆ-ն չարաշահում Անվտանգության խորհրդի հարթակը: Ինչո՞ւ է ԱՄՆ-ն՝ Խորհրդի մշտական անդամը և ՄԱԿ-ի կանոնադրության հեղինակներից մեկը, հարված հասցնում Անվտանգության խորհրդի՝ միջազգային խաղաղության և անվտանգության պաշտպանության համար պատասխանատու գլխավոր մարմնի հեղինակությանը»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան: Իր ելույթում ամերիկացի ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանում բողոքի ցույցերն անվանել է «խիզախ մարդկանց հզոր ելույթ»: ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Խոշրոն ասել է, որ Թեհրանը «համոզիչ վկայություններ ունի», որ բողոքի ցույցերը «բեմադրվում են արտասահմանից»: Ավելի վաղ Նիկի Հեյլին հայտարարել էր, որ «ցուցարարներին օտար ուժերի խամաճիկներ որակելու ոչ մի անազնիվ փորձ» չի խանգարի ԱՄՆ-ին ելույթ ունենալ:

Նմանատիպ նյութեր