Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց 27 շենքի բնակիչ 25-ամյա Արարատ Հակոբյանը իր վարած Nissan Skyline մակնիշի 34 MN 937 համարանիշի ավտոմեքենայով Երևան - Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Փաստի աթիվ նույն վաշտի հետաքննիչ Ավետիս Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավտովթար Կոտայքի մարզում. 25-ամյա վարորդը ճանապարհի մերկասառույցի պատճառով Nissan-ով բախվել է բետոնե պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2018.01.06 13:16


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
