211652_close_icon
views-count83307 դիտում article-date 11:30 06-01-2018

Արտակարգ դեպք Վանաձորում. հրկիզել են Ղազախստանի Հանրապետությունից Հայաստան ժամանած 52-ամյա վանաձորցու Chevrolet-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, հունվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 19 շենքի բակում հրկիզել են կայանված վիճակում գտնվող Chevrolet մակնիշի KZ 968 DRA 06 Ղազախստանի Հանրապետության հաշվառման համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրկիզման հետևանքով կոտրվել է ավտոմեքենայի հետևի հողմապակին: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ հրկիզումը կատարվել է հունվարի 4-ի ժամը 18:00-ից մինչև հունվարի 5-ի ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում: Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենան պատկանում է Վարդանանց 19 շենքի 20 բնակարանի բնակիչ 52-ամյա Լեոնիդ Ավետիքյանին, ով վերջերս է եկել Ղազախստանի Հանրապետությունից՝ հարազատ ծննդավայրում Ամանորն անցկացնելու նպատակով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ունի կասկածյալի վերաբերյալ տեղեկություններ, որոնք օպերատիվ-հետախուզական ճանապարներով ճշտվում են: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Նարեկ Լալայանի[/b] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր