211652_close_icon
views-count7483 դիտում article-date 09:56 06-01-2018

32-ամյա Տաշի Վանգչուկը անազատության մեջ է. Դարամսալայի բնակիչները ընդվզում են. «Ամերիկայի ձայն»

Տիբեթի լեզվի պաշտպան Տաշի Վանգչուկը շարունակում է գտնվել անազատության մեջ և հրաժարվում է ընդունել Չինաստանի իշխանությունների կողմից իրեն ներկայացված մեղադրանքները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4194502.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Անջատողական շարժում սկսելու մեջ մեղադրվող ակտիվիստը ձերբակալվել էր համացանցում տարածած տեսագրության համար, որտեղ վերջինս քննադատել էր Չինաստանի կառավարությանը Տիբեթի մշակույթի ոչնչացման համար: Հնդկաստանի հյուսիսային Դարամսալայի բնակիչները ընդվզում են տիբեթցի 32-ամյա ակտիվիստի ձերբակալության դեմ: Բողոքի ցույցի մասնակիցները նաև առցանց ստորագրահավաք են անցկացնում՝ ի նշան աջակցության: Վանգչուկի փաստաբանը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները դեռ չեն հրապարակել Տաշի Վանգչուկի դատավճիռը: Human Rights Watch-ի փոխանցմամբ՝ դատավճռի հետաձգումը վկայում է, որ ակտիվիստի հանդեպ հնարավոր է անարդար որոշում կայացվի, օրինակ՝ մինչև 15 տարի ազատազրկում, որը մեծ խայտառակություն կլինի Չինաստանի տեղական և կենտրոնական իշխանությունների համար:

Նմանատիպ նյութեր