211652_close_icon
views-count147471 դիտում article-date 21:10 05-01-2018

60- ամյա տղամարդու հարազատները պնդում են՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների մեղքով Նոր տարվա ամանորյա ուրախությունը վերածվեց սգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 28-ին, Եղվարդի խճուղում տեղի ունեցած վրաերթի հետևանքով հիվանդանոցում 2 օր հետո մահացած 61-ամյա Հարություն Հարությունյանի հարազատները շոկի մեջ են: Եղվարդ քաղաքի բնակիչը հիվանդանոց էր տեղափոխվել «աջ ազդրոսկրի վզիկի կոտրվածք» ախտորոշմամբ, գիտակցությունը եղել էր նորմալ, նրան տեղափոխել էր հենց վրաերթի ենթարկող մեքենայի վարորդը: Հ. Հարությունյանը ճանապարհին զրուցել էր վարորդի հետ, ով հայտնել էր, որ հայր չունի, իսկ հանգուցյալն էր որոշել էր հիվանդանոցում չհայտնի, որ վրաերթի է ենթարկվել այլ ուղղակի ասի, թե իբր ընկել է: Այդպես, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն մինչ հասնելը, վերջինս հասցրել էր տան անդամներին զանգահարել ու տեղյակ պահել, որ ոտքը կոտրվել է ու հիվանդանոց է գնում: Հիվանդանոցում 2 օր հետո Հ. Հարությունյանը մահացել է, ինչի համար հարազատները մեղադրում են միայն հիվանդանոցի բժիշկներին, քանի որ, ըստ իրենց՝ նրանք դրժել են Հիպոկրատին տված երդումը և բարեխղճորեն չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի հետևանքով էլ կորցրել են իրենց հարազատին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հանգուցյալի այրին՝ 61-ամյա Մարգարիտա Մնացականյանը և որդին՝ 33-ամյա Մարգար Հարությունյանը, ասում էին. «Հենց իմացանք, որ տեղափոխում են հիվանդանոց, անմիջապես մենք էլ գնացինք: Ընդունարանում տեսանք, որ արդեն ցավազրկել են, տանում են ռենտգեն անելու, մեզ էլ ասեցին, որ ծանր կոտրվածք է: Դրանից հետո իջեցրեցին պալատ՝ բժշկի մոտ (Հովհաննես Սարգսյանն էր բժիշկը) ու ինքը նայեց նկարները, մեզ ցույց տվեց կոտրվածքները ու ասաց, որ միանշանակ վիրահատություն է պետք: Մենք ասեցինք, որ սկսեն, ինչի՞ են սպասում, նա ասաց, որ առավոտ շուտ կգան անալիզները կվերցնեն ու նոր կվիրահատեն: Մեզ տվեց գնացուցակ վիրահատության, դեղորայքի և այլնի: Գնացինք պալատ ու տեսանք, որ ծանր ցավեր ունի, ճնշումը ընկած է, իսկ մեզ ասում էին, որ ապարատի սուրճ բերենք, որպեսզի ճնշումը կարգավորվի: Բուժքույրն էլ ասում էր, որ շոկ է ապրում, կանցնի, ոչինչ: Իր նման մի հոգի էլ կողքի սենյակում կա: Մեզ բարկացրել է հատկապես նրանց անտարբեր վերաբերմունքը, այն որ բժիշկը ասում էր, ապարատից սուրճ բերեք, որպեսզի ճնշումը կարգավորվի: Հիվանդը ասում էր վատ եմ, ինձ լավ չեմ զգում ցավեր ունեմ, իսկ բժիշկները ասում էին, որ նա շոկի մեջ է, կանցնի, վախեցել է: Խնդրում ենք, ասում ենք, վիրահատեք, ինչի եք սպասում, ասում են, պետք է անալիզ վերցնենք առավոտյան, նոր: Հետո, որ տեսան շատ-շատ է ցավում, բերեցին մորֆի սրսկեցին, սակայն դա էլ չօգնեց, մեզ ասում էին ձեր տանը նոր տարվա գործեր չկա՞, գնացեք արեք: Մենք գիշերը 2-ին եկանք տուն: Առավոտ արդեն վիճակը կտրուկ վատացել էր և տարել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ 1 ժամ հետո մահացավ: Մենք դիմում ենք ՀՀ Առողջապահության նախարարությանը, որ նման բժիշկները հեռացվեն համակարգից, նրանք իրավունք չունեն աշխատել այնպիսի ոլորտում, որի գործը մարդու կյանքի հետ է կապված: Խնդրում ենք, որ միչև վերջ բացահայտվեն մահվան հանգամանքները, քանի որ մենք վստահ ենք, որ միակ պատճառը բժիշկներն են դարձել՝ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: Թող պատժվեն բոլոր մեղավորները օրենքի ամբողջ խստությամբ: Ինչպե՞ս կարող է մարդ ոտքի կոտրվածքով մտնի հիվանդանոց և մահանա, ինչո՞ւ բժիշկները մատը մատին չտվեցին, որպեսզի փրկեն կյանքը»: [b]«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ Հովհաննես Սարգսյանն է, ում 60-ամյա մահացած տղամարդու հարազատները մեղադրում են նրա մահվան մեջ[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0402454001515173167860799.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր