211652_close_icon
views-count47477 դիտում article-date 20:16 05-01-2018

Խոշոր չափի գողություն Դիլիջանում. տանտերը, վերադառնալով ամանորյա հանգստից, տունը հայտնաբերել է թալանված. գողացել են մի քանի միլիոնի ոսկյա, արծաթյա զարդեր ու դրամ

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սաղաթելյանի որոշմամբ առանձնապես խոշոր չափի գողության փատով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, նշված քրգործը հարուցվել է Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակիչ, 59-ամյա Գոհար Թորոսյանի դիմումի փաստով: Վերջինս երեկ՝ հունվարի 4-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժին հայտնել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 29-ի 19:00-ից մինչև այս տարվա հունվարի 4-ի ժամը 10:30-ն ընկած ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով այն հանգամանքից, որ տանը մարդ չկա, առաջին հարկի ննջասենյակի մուտքի դուռը կոտրել են և մտել ներս: Գ.Թորոսյանը հայտնել է, որ ննջասենյակում դրված թախտայի միջից գողացցել են ոսկյա և արծաթյա զարդեր, 3 մլն 480 հազար դրամ, ինչպես նաև իր հարևանուհուն՝ 63-ամյա Մելանյա Հարությունյանին պատկանող ոսկյա զարդերը, 300 հազար դրամ և 300 ԱՄՆ դոլար: Ըստ Գ. Թորոսյանի հայտարարության՝ իրենց պատճառվել է 4 մլն 700 հազար դրամի նյութական վնաս: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչականն բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր