211652_close_icon
views-count39134 դիտում article-date 23:30 05-01-2018

Լոնդոնում բնակվող 23-ամյա ռուս ուսանողուհին զարմացրել է տեղի ավտոսիրահարներին իր Lamborghini-ով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լոնդոնում բնակվող 23-ամյա ռուս ուսանողուհին զարմացրել է տեղի ավտոսիրահարներին իր Lamborghini Huracan-ով, որը զարդարված է Սվարովսկի բյուրեղներով: Այս մասին հայտնում է Известия-ն: Ամբողջությամբ թանկարժեք բյուրեղներով զարդարված շքեղ Lamborghini-ն Լոնդոնի ավտոսիրահարների ուշադրության կենտրոնում է հայտնվել, ովքեր լուսանկարվել են յուրահատուկ մեքենայի կողքին: Lamborghini Huracan-ի սեփականատեր, Լոնդոնում բնակվող Դարյա Ռոդինովան տեղադրել է մեքենայի լուսանկարները և [url=https://www.instagram.com/p/BdAx6-GgkFN/]տեսանյութը[/url] Instagram-ում: Լուսանկարներից մեկում երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները շրջապատել բացառիկ ավտոմեքենան: Հուսով եմ, որ Նոր տարին նույնքան փայլուն կլինի, ինչպես իմ Lamborghini-ն,- Instagram-ում գրել է 23-ամյա ուսանողուհին: Նշենք, որ մեքենայի վրա տեղադրվել է ավելի քան 1 մլն Սվարովսկի բյուրեղներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր