211652_close_icon
views-count7796 դիտում article-date 22:46 05-01-2018

Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են փոխանակվել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին շնորհավորական ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատատումից ի վեր երկու երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ` հիմնված տարբեր բնագավառներում սերտ համագործակցության, ակտիվ քաղաքական երկխոսության, բազմաթիվ փոխադարձ այցելությունների, լայն իրավապայմանագրային դաշտի, հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության, զգալի մշակութային և գիտական փոխանակման, ժողովուրդների միջև բովանդակային կապերի վրա: Էդվարդ Նալբանդյանն արժևորում է Չեխիայի Հանրապետության հետ կապերն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում և Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության շրջանակներում: Եզրափակելով ուղերձը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով երկու երկրները կարող են առավել զարգացնել և խորացնել հայ-չեխական համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Շնորհավորելով դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ՝ Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարտին Ստրոպնիցկին արժևորում է Հայաստանի և Չեխիայի միջև հաստատված կապերի բարձր որակը: Մարտին Ստրոպնիցկին ընդգծում է, որ Չեխիան Հայաստանը համարում է կարևոր գործընկեր և գոհունակությամբ նշում, որ երկու երկրների միջև հարաբերությունները ինտենսիվորեն զարգանում են ինչպես երկկողմ մակարդակի բոլոր ուղղություններով, այնպես էլ Հայաստան-ԵՄ համապարփակ գործընկերության մակարդակով: Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարը, ավարտելով ուղերձը, վստահություն է հայտում, որ առկա դրական միտումն ապագայում կշարունակվի և երկու երկրների միջև համագործակցությունն առավել կխորանա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում:

Նմանատիպ նյութեր