211652_close_icon
views-count33235 դիտում article-date 14:46 05-01-2018

Դերասան, երգիչ Գոշը «Ոսկե դպրոց» սիթքոմի, նոր տեսահոլովակի, անձնական կյանքի մասին և ոչ միայն. ԲԱՑԱՌԻԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՖՈՏՈՇԱՐՔ

[u]Դերասան, երգիչ Գոշը ով նկարահանվում է նաև «Ոսկե Դպրոց» սիթքոմում [url=https://plus.google.com/110919454555911536680]EXKLUSIVElife.com[/url]-ի հետ ունեցած հարցազրույցում խոսել է սիթքոմի, իր նոր տեսահոլովակի, անձնական կյանքի մասին և ոչ միայն...[/u] [b] - Ինչպես եղավ, որ նկարահանվեցիք «Ոսկե դպրոց» սիթքոմում: [/b] - Այն պահին, երբ «Ոսկե դպրոց»-ի պրոդյուսեր, սցենարի հեղինակ Վաչե Թովմասյանի կողմից առաջարկ ստացա մասնակցելու սիթքոմի դերակատարների քասթինգին, ես երկրում չէի գտնվում: Հայաստան գալուն պես միանգամից տեղեկացա սիթքոմին վերաբերող մանրամասներին, անցա քասթինգը և արդեն տևական ժամանակ է, ինչ հանդես եմ գալիս Դավիթի կերպարում: Նշեմ, որ տվյալ կերպարի համար բավական շատ մարդ էր հավաքվել քասթինգի ժամանակ, բայց, ի ուրախություն ինձ, «Ոսկե դպրոց»-ի ստեղծագործական կազմն իր որոշումը կայացրեց ի օգուտ ինձ, ինչի համար շնորհակալ եմ նրանց: -[b] Ինչ տվեց այն Ձեզ: [/b] - Նախևառաջ, այն ինձ համար մեծ փորձ է դերասանական ոլորտի հետ կապված: Սա այն առաջին լուրջ նախագիծն էր, որում ես ընդգրկվեցի և որն ինձ հնարավորություն տվեց փորձել ուժերս որպես դերասան: Թեև առաջնային կարևորություն եմ տալիս իմ երաժշտական գործունեությանը, բայց շեշտեմ, որ դերասանական ոլորտին ոչ պակաս լուրջ և մանրակրկիտ եմ մոտենում: Մինչ այս կամ այն սերիայի նկարահանումը, ինքս վերլուծում եմ, թե տվյալ սերիայում ինչ խնդիր է դրված Դավիթի առջև, որպեսզի ինչպես հարկն է կատարեմ այդ խնդիրը: Իսկ արդեն եթեր հեռարձակվելուց հետո փորձում եմ շտկել այն բոլոր թերությունները, որոնք, իմ կարծիքով, առկա կլինեն: Դա երևի գալիս է նրանից, որ ինքս շատ բծախնդիր եմ իմ հանդեպ՝ թե առօրյա կյանքում և թե մասնագիտական առումով: [b] - Ինչպիսին եք կադրից դուրս:[/b] - Ի տարբերություն «Ոսկե դպրոց»-ում իմ կերպարի՝ Դավիթի, ես ավելի էներգիայով լի և աշխույժ եմ: Դավիթը համեստ և միամիտ տղա է, իսկ ես այդպիսին չեմ: Չեմ սիրում ժամանակս անիմաստ վատնել, փորձում եմ տարբեր բաներով զբաղվել, նույնիսկ այս ընթացքում հաջողություններ եմ գրանցել սպորտի ոլորտում, ինչպես նաև հաջորդ տարի ավարտում եմ Հայաստանի ամերիկյան հալասարանի «Բիզնես և մարկետինգ» ֆալուկտետը: [b]- Մինչ սիթքոմը հանրությանը դուք հայտնի էինք որպես երգիչ և վերջին Ձեր տեսահոլովակը քննարկումների տեղիք տվեց հանրության շրջանում և հատկապես այն մարդկանց շրջանում, ովքեր Ձեզ երկրպագում են: Նրանք Ձեզ նմանեցրին Ջասթին Բիբերի հետ: Ձեր կարծիքն այս ամենի մասին: [/b] - Նախ ասեմ, որ ինքս շատ ուրախ եմ «Կինն ու գինին» տեսահոլովակիս շուրջ առաջացած արձագանքների համար: Դրանք ինձ շատ են ոգևորում և ևս մեկ անգամ ապացուցում, որ չեմ սխալվել այն երաժշտական ուղու մեջ, որն ընտրել եմ: Իսկ ինչ վերաբերում է ինձ՝ Ջասթին Բիբերին նմանեցնելուն, ապա ասեմ, որ ցանկացած տեսակետի և, ինչու ոչ, նմանօրինակ համեմատություններին դրական եմ վերաբերում: Բայց սրա հետ մեկտեղ, իհարկե, կցանկանամ որպեսզի մարդիկ ինձ ընկալեն միմիայն որպես անհատ կատարող, որպես երգիչ Գոշ, ով ունի իր սեփական գործունեությունը և անձամբ չի ցանկանում ոչ մեկին նմանվել: [b] - Որ փուլում է Ձեր անձնական կյանքը և արդյոք դուք ունեք ընկերուհի կամ կողակից: [/b] -Նախկինում արդեն նշել եմ, որ սիրտս ազատ է, ընկերուհի չունեմ: Ներկայումս կենտրոնացած եմ միմիայն աշխատանքիս վրա: [b]- Հաջողակ համարում եք Ձեզ: [/b] - Գուցե շատերի համար մեծամիտ հնչի, բայց կասեմ, որ այո, ես ինձ համարում եմ հաջողակ մարդ: Հաջողակ եմ, որ նկարահանվում եմ հայկական հեռուստատեսության ամենաստացված և վարկանշային սիթքոմներում («Ոսկե դպրոց», «Ֆուլ Հաուս»), հաջողակ եմ, որ որպես երիտասարդ կատարող գործունեությանս հենց սկզբից ընդունվել եմ հասարակության լայն շրջանակների համար, հաջողակ եմ նրանով, որ գրեթե ամեն օր հաղորդագրություններ եմ ստանում ինձ հետևողներից, որոնք հետաքրքրվում են, թե երբ է լինելու իմ հաջորդ աշխատանքը, հաջողակ եմ, որ կողքիս են գտնվում իսկական պրոֆեսիոնալներ և, ընդհանրապես, հաջողակ եմ, որ կյանքն ինձ տալիս է դեպի իմ ամենանվիրական երազանքին հասնելու հնարավորություն: Իսկ ինչ վերաբերում է հիասթափություններին և սայթաքումներին, որոնցից, կարծում եմ, ոչ ոք ապահովագրված չէ, ապա դրանք ինձ չեն վախեցնում, հակառակը, միայն պայքարելու ուժ են հաղորդում: [b]- Արդյոք կյանքը Ձեզ չի փոխի ունենալով հայտնիություն և սիրված լինելը: [/b] - Իհարկե, ոչ, քանի որ իմ գերնպատակը հայտնի դառնալը չէր և չէ: Ինքս իմ առջև խնդիր եմ դրել մարդկանց կողմից ընդունվելու, ինչպես նաև որակյալ արտադրանք ներկայացնելու: Եթե անգամ կյանքիս որոշակի փուլում հանգամանքների բերումով փոխվեմ, ապա այդ փոփոխությունը կլինի միայն դեպի դրական կողմ: [b] - Կյանքի ամենամեծ Ձեռքբերումը, որը է եղել մինչ օրս:[/b] - Դա այն առաջին քայլն էր, որն ինձ թույլ տվեց չվախենալ և սկսել երգել: Իսկ ինչու չվախենալ, որովհետև գաղտնիք չէ, որ այսօր կոնկրետ շոու բիզնես ասվածի հետևում կան մի շարք դժվարություններ, որոնք որ պետք է հաղթահարել: Այդ դժվարությունները հատկապես ի հայտ են գալիս սկսնակ կատարողների մոտ, ովքեր պետք է կարողանան մրցունակ լինել արդեն կայացած և երկար տարիների փորձ ունեցող երգիչ, երգչուհիների հետ: Ես կարող եմ ասել, որ այժմ այդ ճանապարհին եմ և փորձելու եմ անել ամեն բան, որպեսզի ժամանակի ընթացքում կարողանամ իմ ամուր դիրքն ու տեղն ունենալ հայկական շոու բիզնեսում: [b] - Ինչ սպասենք Գոշ երգչից և դերասանից առաջիկայում: [/b] - Ինչպես նշեցի, փորձելու եմ լավ և որակյալ երաժշտություն մատուցել հանրությանը, իսկ ինչ վերաբերում է իմ դերասանական գործունեությանը, ապա այս պահին չեմ ցանկանում որևէ բացահայտում անել: Կասեմ միայն, որ ապագայում հեռուստադիտողն ինձ այլ նախագծերում տեսնելու և գնահատելու հնարավորություն կունենա: Ցանկանամ բոլորին շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Սիրեք, սիրվեք և երազեք, որովհետև երազանքներն իրականանում են, իսկ երբեմն էլ դրանք վերածվում են նպատակների, որոնց իրականացումը կախված է միմիայն մեզանից: [b] Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր