211652_close_icon
views-count137508 դիտում article-date 16:05 05-01-2018

«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը ձեռնաշղթայված տեղափոխվեց դատարան. գողությունը նա կազմակերպել էր նախօրոք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունվարի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչութան պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանի նկատմամբ: Ինչպես Վանաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Մարտիրոսյանը ձեռնաշղթայված վիճակում Ոստիկանության Տարոնի բաժնից ոստիկանական հատուկ մեքենայով տեղափոխվեց դատարան, որտեղ դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստ է անցկացնելու և գնալու է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու՝ արդյոք բավարարում է քննիչի միջնորդությունը, թե ոչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի քննչական վարչությունը պարզել է, որ Հ. Մարտիրոսյանը, ով հաշվառված է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, նախապես մշակել է վարկային կազմակերպության թալանը և համաձայնության է եկել Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիկչ, 48-ամյա Արսեն Գրիգորյանի հետ: Բանկի կառավարիչը դեկտեմբերի 29-ին, երեկոյան նախապես անջատել է նշված վարկային կազմակերպության տեսագրող սարքավորումները և այնտեղից գողացել է շուրջ 90 մլն դրամ արժողության ոսկյա իրերի 60-ից ավելի փաթեթ, 50-ից ավելի մետաղադրամի նմանվող դեղնավուն կլոր ձուլակտրոներ, 4800 դոլար և 800 հազար դրամ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակությունը կատարելուց հետո Հ. Մարտիորսյանը մտածված բաց է թողել դրամապահոցի արտաքին հատվածի և վարկային կազմակերպության բակի կողմից գտնվող պատուհանի փականները և այդ մասին տեղեկացրել է հանցակցին՝ Ա. Գրիգորյանին: Վերջինս հունվարի 1-ին ժամը 00:10-ի սահմաններում պատուհանը հրելու միջոցով մուտք է գործել վարկային կազմակերպության տարածք և Հ. Մարտիրոսյանից նախապես վերցրած դրամապահոցի փականի կրկնօրինակ բանալիով բացել է պահոցի դուռը և այնտեղից հափշտակել մոտ 280 մլն դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր և այնտեղ մնացած գումարի մնացած մասը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը լիովին կարելի է համարել բացահայտված, վարկային կազմակերպության կառավարիչի կողմից կատարած գողունն էլ հայտնաբերվել է Շիրակի մարզից՝ նրա կողմից վերանորոգվող տանը հատուկ պատերի մեջ ստեղծված գաղտնարանի միջից: Կան նաև հավաստի տեղեկություններ, որ իր հանցակցին Հ. Մարտիրոսյանն է առաջարկել թալանել վարկային կազմակերպությունը: Հանցագործությունը բացահայտվել է Ոտիկանության Լոռու մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան/, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի / 6-րդ/ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության փորձաքրեագիտական գլխավոր վարչության հսկայածավալ օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում: Վանաձորցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Հույս էլ չունեինք, որ կբացահայտվի. Ում վրա ասես կասկածում էինք, բայց, որ Հ. Մարտիրոսյանը կլիներ գլխավոր հերոսը՝ զարմացել ենք: Հուսով ենք, որ գողունի մյուս մասն էլ կհայտնաբերեն ու կվերադարձնեն մեզ, բայց զարմանում ենք, որ միլիոնների ապրանք է պահվում այդ վարկային կազմակերպությունում ու դրա անվտանգությունը վստահել են ինչ-որ անհեթեթ՝ «Պանտերա» անունը կրող կազմակերպությանը: Գոնե սա դաս լինի բանկային ու վարկային կազմակերպություններին, որ խելոք լինեն. Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը նմանատիպ ծառայություններ է կատարում ու ավելի անվտանգ է ու ապահով»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/04/1086112/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանի որոշմամբ ձերբակալվել էր Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը։ Վերջինս աշխատում էր «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյան/, Հայաստանի քննչական կոմիտեին Լոռու մարզային վարչության (վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյան), ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան), ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան) և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հսկայածավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը ամբողջովին բացահայտել են։ ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ Երևանից Վանաձոր էր ժամանել նաև ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Ոստիկանության գեներալ-մայոր Անուբախ Համբարյանը, ով երկար տարիներ աշխատել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ու լոռեցիները Ա.Համբարյանի վերաբերյալ բազմաթիվ լեգենդներ են հյուսել։ Դրանցից մեկն էլ այն է, որ Ա. Համբարյանը անգամ քնած ժամանակ կարող է բացահայտել մարզում կատարված ցանկացած հանցագործություն։ Պարզվել էր, որ այն կազմակերպել և կատարել էր մասնաճյուղի կառավարիչ՝ 36-ամյա Հ. Մարտիրոսյանը, ով նախօրոք դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել էր Երևանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, ով հունվարի 1-ին իր սև գործն էր արել։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին գողացված ոսկյա զարդերի և գումարի մի մասը, ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ, մինդեռ վանաձորցիները միմյանց հետ զրույցում ասում էին. «Հույս էլ չունեինք, որ հանցագործությունը կբացահայտվի։ Հեսա ոստիկաններն ու քննիչները ծածկադմփոց կանեն, գողերին չեն գտնի ու մենք կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ»։ Սակայն, ոստիկաններն ու քննիչները հերթական անգամ ապացուցեցին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, և այս հանցագործության բացահայտումով փաստեցին, թե ում օրն է 40 օր։ [b]*** 18:00[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը բավարարեց միջնորդությունը և Հ. Մարտիրոսյանը դատարանից տեղափոխվելու է Վանաձոր քրեակատարողական հիմնարկ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր