211652_close_icon
views-count7413 դիտում article-date 16:36 05-01-2018

Աֆղանստանում ահաբեկչական պայթյունի հետևանքով կա առնվազն 20 զոհ, 30 վիրավոր

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկչական պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է RBC-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ ևս 30 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ահաբեկիչների կողմից պայթյունն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ: Զոհերի մեջ կան նաև ոստիկաններ, ովքեր այդ պահին տարածքում ծառայություն են կատարել:

Նմանատիպ նյութեր