211652_close_icon
views-count9846 դիտում article-date 19:50 04-01-2018

Սպիտակ Տանը կարգելվեն բջջային հեռախոսները

Սպիտակ Տան հյուրերին, ինչպես նաև աշխատակիցներին այսուհետ չի թույլատրվի շենքի տարածքում օգտվել սեփական բջջային հեռախոսներից։ Այդ մասին, ինչպես հայտնում է Ria Novosti-ն, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը։ «Սպիտակ Տան անվտանգությունը և տեխնոլոգիական համակարգերի ամբողջականությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից է, այդ իսկ պատճառով, սկսած հաջորդ շաբաթվանից, կարգելվեն բոլոր տեսակի անձնական բջջային կապի սարքերը»,-րագրողների հետ հանդիպմանն ասել է նա։

Նմանատիպ նյութեր