211652_close_icon
views-count55427 դիտում article-date 10:25 04-01-2018

Արտակարգ իրավիճակ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող գետնանցումում. ժամանել են փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ գտնվող գետնանցումում առաստաղից գաջի ծեփը թափվել է և առկա է վտանգ, որ կարող է էլի թափվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվրեն նշված հասցե են մեկնել ՀՀ ԱԻՆ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկոտը՝ 1 մարտական հաշվարկով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Փրկարարները հեռացրել են թափվելու վտանգ ներկայացնող գաջի ծեփը: Ժամանել է նաև Աջափնյակ վարչական շրջանի կոմունալ բաժնի 1-ին կարգի մասնագետը: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր