211652_close_icon
views-count48010 դիտում article-date 14:55 03-01-2018

Շիրակի մարզում 24-ամյա վարորդը «Նիվայով» բախվել է ծառին. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Արա Կարապետյանը Արթիկ-Նոր Կյանք ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած ՎԱԶ-2121 մակնիշի 34 TR 054 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվունմ: Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր