211652_close_icon
views-count84504 դիտում article-date 09:10 03-01-2018

Դատարանը կալանավորել է 27-ամյա բանտի նախկին աշխատակցին, ով դանակի 4 հարվածով սպանել էր 28-ամյա համագյուղացուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Ցոլակ Սիմոնյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ց. Սիմոնյանը դատարանից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ց. Սիմոնյանը նախկինում աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչությունում, իսկ սպանվածը՝ իր համագյուղացի, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանը, տան միակ արու զավակն էր և ուներ 4 քույր։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/12/30/1085979/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 30-ին սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերքեր, շոկ 3-րդ աստիճանի, սրտի աշխատանքի և շնչառության կանգ, մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղայի դի: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ, Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Ստեփանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Իսրայելյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Վերին Արտաշատ-Բերդիկ գյուղերի խաչմերուկից: Նրան սպանելու կասկածանքով Արտաշատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել էին համագյուղացի, 27-ամյա Ցոլակ Սիմոնյանին, ով տեղափոխվել էր ոստիկանության Արտաշատի բաժին: [b]Սպանության կասկածանքով կալանավորված 27-ամյա Ցոլակ Սիմոնյանն է [/b[img]http://st0.shamshyan.com/editor/075802400151491236416288.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր