211652_close_icon
views-count17962 դիտում article-date 18:33 02-01-2018

Իրանում բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 20-ի

Իրանում այս գիշեր տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է ևս 9 մարդ։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 20-ի։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով PressTV-ին։ Զոհերից 6-ը մահացել են Իսֆահան նահանգի Քահդարիջան քաղաքում ոստիկանական կետի վրա կատարված հարձակման ժամանակ, որտեղից փորձել են զենք գողանալ։ Խոմեյնիշահր քաղաքում մահացել է 11-ամյա աղջնակ և 20-ամյա երիտասարդ, իսկ Նեջաֆաբադում՝ Իսլամական հեղափոխության կորպուսի 1 ծառայող։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ից Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Պատճառ է հանդիսացել գնաճը և երկրի ծանր տնտեսական վիճակը։ Ինչպես հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռուհանին, դժգոհությունների ալիքը ոչ միան ներքին խնդիրներով են պայմանավորված, այլ նաև արտաքին դրդումներով։ Այս պահին կա 400-ից ավելի ձերբակալված։

Նմանատիպ նյութեր