211652_close_icon
views-count108972 դիտում article-date 21:46 01-01-2018

ՀՀ ՊՆ N զորամասում նշվեց Ամանորն ու Սուրբ Ծնունդը. Առյուծ զինվոր տղերքը շնորհավորում են հայերի Նոր տարին

Արցախյան պատերազմը ապացուցեց, որ ժողովրդի սրբության-սրբոցը հենց բանակն է: Այնտեղ ծառայող սպան ու զինվորը բազմաթիվ անգամ ապացուցեցին, որ հայոց բանակի զինվորն ու սպան տարածաշրջանի ամենամարտունակ բանակի հերոսներն են: Հերոսներ, ովքեր նաև 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ ապացուցեցին, որ հակառակորդի ցանկացած ոտնձգություն արժանի հակահարված կստանա: Դրա վառ ապացույցը եղավ նաև ազերի բաշիբոզուկների մեծ կորուստները: Գաղտնիք չէ, որ հայ օջախներում Ամանորի գիշերը առաջին բաժակը բարձրացնում ենք, խմում հայ զինվորի՝ մերօրյա հերոսների, բանակում ծառայող սպայի ու զինվորի կենացը, ցանկանալով՝ բարի ծառայություն, սահմանին խաղաղություն, առյուծներին էլ՝ տոկունություն: Հայաստանի զորամասերից մեկում նույնպես նշվեց Ամանորն ու Սուրբ Ծնունդը, և առյուծ ու արծիվ զինվոր տղերքը, որպես առաջին կենաց, իրենց ծնողներին, ընկերներին, բարեկամներին ու սիրած աղջիկներին ցանկացան առողջություն, համբերություն, ու վստահեցրին, որ հայրենիքի հանդեպ իրենց պարտքը պատվով կատարելուց հետո բաց ճակատով, որպես իսկական տղամարդ, գալու են տուն, էստաֆետը փոխանցելով ապագա առյուծ զիվորներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր