211652_close_icon
views-count143615 դիտում article-date 20:10 01-01-2018

Դաժան և ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. երիտասարդ ամուսինները ավտովթարի հետևանքով տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հունվարի 1-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 27-ամյա Սեյրան Բաբլումյանը Մեղրի-Կապան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Բաբլումյանն ու նրա ուղևորուհին, համաքաղաքացի, 19-ամյա Լուսինե Մարգարյանը, տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը բաժնի պետ Արայիկ Դավթյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Մեղրիի քննչական բաժնի քննիչ Մինաս Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդկանց մահ) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածները ամուսիններ էին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր