211652_close_icon
views-count12142 դիտում article-date 17:32 01-01-2018

Մենք պետք է վերադարձնենք եվրոպական հավակնությունները. Մակրոն

Ֆրանսիան չի կարող զարգանալ առանց Եվրոպայի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնն իր առաջին Ամանորի ուղերձում: Նա 2018 թվականը վճռական է որակել եվրոպական ապագայի համար պայքարում: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28949770.html]«Ազատությունը»[/url]: Մակրոնի դիտարկմամբ՝ տնտեսական, սոցիալական և գիտական ​​ներուժը թույլ կտա Եվրամիությանը միջազգային ասպարեզում հանդես գալ Չինաստանի և ԱՄՆ-ի հետ կողք-կողքի: Միևնույն ժամանակ ԵՄ-ն պետք է պաշտպանի իր արժեքները, հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Ներքին քաղաքականության ոլորտում Մակրոն խոստացավ շարունակել բարեփոխումները և կոչ արեց քաղաքացիներին միավորվել: «Մենք պետք է վերադարձնենք եվրոպական հավակնությունները` ավելի ինքնիշխան, միասնական և ժողովրդավարական Եվրոպա դառնալու համար»,- ասել է Մակրոնը:

Նմանատիպ նյութեր