211652_close_icon
views-count15463 դիտում article-date 17:04 01-01-2018

Ավիաաղետ Կոստա Ռիկայում. զոհվել է 12 մարդ

Կոստա Ռիկայում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 12 մարդ է մահացել, որոնցից 10-ն ամերիկացի զբոսաշրջիկներ են, 2-ը՝ անձնակազմի անդամներ, Կոստա Ռիկայի քաղաքացիներ: Վթարը տեղի է ունեցել Գուանաչաստե գավառի մոտ գտնվող լեռնային տարածքում: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/01/01/ru-costa-rica-plane-crash]euronews[/url]-ը: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գիշերը մի ամուսնական զույգ, նրանց երեք որդիները, ինչպես նաև հարազատները որոշել են գնալ էքսկուրսիա: Արդեն հայտնի է օդաչուներից մեկի ինքնությունը. նա Կոստա Ռիկայի նախկին նախագահ Լաուրա Քինչիլայի զարմիկն է: Վթարի ենթարկված ինքնաթիռը պատկանում էր Nature Air-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր