211652_close_icon
views-count48058 դիտում article-date 22:04 31-12-2017

Երևանում թալանել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետին, ով կրել է խոշոր չափի նյութական վնաս

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրատվում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի բնակիչ, 37-ամյա Գոհար Էվաջյանի դիմումի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս երեկ՝ դեկտեմբերի 30-ին Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ դեկտեմբերի 29-ին ժամը 21:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով ավտոտնակի դարպասի դռան բաց լինելու հանգամանքից, այնտեղից գողաել են աստղադիտակ, հեծանիվ, հեռուստացույց, 4 հատ բազկաթոռ, 4 հատ ձմեռային անվադող, ինչի հետևանքով իրեն պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Էվաջյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի Արտաքին կապերի վարչությունում ՝որպես գլխավոր մասնագետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ահազանգով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին նրա ամուսինը՝ 37-ամյա Իշխան Խալաթյանը, հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ի. Խալաթյանը աշխատում է «ԽԱՔ» ՍՊԸ-ում՝ որպես արտադրության պետ: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր