211652_close_icon
views-count15701 դիտում article-date 20:10 30-12-2017

Ոստիկանության ստորաբաժանումներն անցան արտակարգ ռեժիմի ծառայության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 30-ին ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայությունից անցան արտակարգ ռեժիմի ծառայության: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մայրաքաղաքում ծառայության դուրս եկող անձնակազմերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանության պետն առաջադրեց Երևանի կայազորի, ճանապարհային ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչության, հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի խնդիրները արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում: Ուժեղացված ծառայության վերակարգերը տոների ողջ շրջանում ապահովելու են հասարակական կարգը մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, ժամանցի վայրերում: Խնդիրը քաղաքացիների անվտանգության պահպանումն ու հակաիրավական միջադեպերի բացառումն է, և ոստիկանությունն ակնկալում է համաքաղաքացիների աջակցությունն այդ կարևոր գործում: Ստուգատեսի ավարտին Վլադիմիր Գասպարյանը ստուգեց անձնակազմերի պատրաստվածությունը, հանդերձավորումը, տեխնիկական հագեցումն ու տրանսպորտային միջոցները և կոնկրետ ցուցումներ տվեց վերակարգերին: Ոստիկանությունն անելու է ամեն ինչ` հասարակության ու քաղաքացու ապահովության համար: Միասին պահպանենք տարեսկզբի տոնականությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր