211652_close_icon
views-count10498 դիտում article-date 17:17 30-12-2017

Սիրիան մտադիր է դառնալ Ասիայից-Եվրոպա էներգառեսուրսների խոշորագույն տարանցիկ երկիր

Դամասկոսը մտադիր է Սիրիան դարձնել խոշորագույն տարանցիկ երկիր՝ Ասիայից դեպի Եվրոպա էներգառեսուրսների փոխադրման համար։ Այդ մասին հայտնել է Սիրիայի նավթի նախարար Ալի Ղանիմը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Մենք ծրագրում ենք առավելագույնս օգտագործել Սիրիայի ռազմավարական դիրքը, որպես երկիր, որը կապում է նավթ և գազ արդյունահանող ասիական երկրները Եվրոպայի հետ, որոնք էլ դրանք սպառում է։ Մերձավոր Արևելքի երկրներին բաժին է հասնում բնական գազի համաշխարհային պաշարների 40 տոկոսը, իսկ եվրոպական երկրները գազի 85 տոկոսի ներմուծման կարիքն ունեն»,-ասել է նա։ Ղանիի խոսքով՝ ծրագիրը դրականորեն կազդի Սիրիայի ընդհանուր տնտեսության վրա և կապահովի երկիրը էլեկտրաէներգիայով։ Բացի այդ, վերականգնվելու են պատերազմի պատճառով ընդհատված խոշորագույն նախագծերը։

Նմանատիպ նյութեր